Փետրվարի 14-ին կայացած Երևանի ավագանու նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին:
Քանդակի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին (Դավիթ Բաբայան), ում գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում:
Ի դեպ, Երևան քաղաքին նվիրաբերած «Սիրահարներ» քանդակային աշխատանքը հավանության է արժանացել նաև Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից: